Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղագործական շուկա

«Խելացի» հաբերի դարաշրջան

Բրիտանական մամուլը աղմկում է, որ շուտով հիվանդները կկարողանան ձեռք բերել «խելացի» դեղահաբեր, որոնք իրենց օգտագործման համար ցուցիչներ ունեն: Ճի՞շտ է դա:

 

Հունվար ամսին կալիֆոռնիական «Proteus Biomedical» ընկերությունը համագործակցելով «Lloydspharmacy» դեղատնային ցանցի հետ, հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայում շուկա է իջեցնում «Helius» «թվային բժշկական արտադրանքը»: Բանն այն է, որ դեղամիջոցների ընդունման հրահանգները պահպանելը համարվում է առողջապահության ամենապրոբլեմային ոլորտներից մեկը, հատկապես, երբ հիվանդը պետք է ընդունի մի քանի դեղամիջոց, որոնք  միաժամանակ ընդունելը չի հանձնարարվում:

 

«Ամենագլխավորը և հիմնականը, որ մենք կարող ենք անել, դա դեղամիջոցների ֆիզիկական օգտագործման իրական մոնիտորինգն է,- ասում է Էնդրյու Թոմփսոնը,«Proteus»-ի գործադիր տնօրենը:

 

- Մենք համակարգը թեստավորել ենք հարյուրավոր պացիենտների հետ, տարբեր թերապևտիկ ոլորտներում: Դրանք փորձարկվել են և տուբերկուլոզի դեմ պայքարում, և հոգեբուժության ոլորտում, և սրտային անբավարարության, հիպերտոնիկ հիվանդության և շաքարային դիաբետի դեպքում»:

 

«Proteus»- ը մշակել է ցուցիչներ, որոնք որակվում են որպես «իրավիճակի մարկերներ, որոնք կիրառվում են ներընդունման ձևով»: Դրանք կարելի է կուլ տալ հաբերի հետ կամ անմիջապես դնել պատրաստուկների մեջ: Տվյալ դեպքում ցուցիչները ներկառուցվել են պլացեբոների մեջ, որոնք հարկ է ընդունել դեղամիջոցների հետ: 

 

Ցուցիչները սկսում են աշխատել ստամոքսի թթվահյութի ազդեցությամբ: Դրանք էներգիա են ստանում այնպես, ինչպես «կարտոֆիլային մարտկոցները», որոնց մեջ երկու մետաղ հոսանք են «արտազատում», երբ տեղադրվում են կարտոֆիլի մեջ: Տվյալ դեպքում յուրաքանչյուր ցուցիչ պարունակում է պղնձի և մագնիումի ոչ մեծ քանակություն: 

 

Սենսորների ազդանշանները հայտնաբերում է հատուկ սարքը, որն ամրացվում է պացիենտի մաշկին վիրակապի ձևով: Սարքը գրանցում է նաև սրտի ռիթմը, շնչառությունը և մարմնի ջերմաստիճանը, դրանով ցույց տալով, թե ինչպես է հիվանդը արձագանքում բուժմանը: Այս տվյալները այնուհետև կարող են փոխանցվել հիվանդի բջջային հեռախոսին, ով հետո ինքն է որոշում, թե որ բժշկին պետք է դրանք ցույց տա, խորհրդակցի: 

 

Ներընդունման ցուցիչները հին պատմություն ունեն:

 

1980-ական թվականներին ՆԱՍԱ-ն մշակել էր «ուտելի» ջերմաչափեր տիեզերագնացների համար: Վերջին ժամանակներս դրանք սկսել են կիրառել նաև որոշ մարզիկներ: Հետազոտողների մեկ այլ խումբ տեսախցիկը տեղադրել են հաբի մեջ, մարսողական համակարգը ներսից ուսումնասիրելու նպատակով: Ցավոք, նման հաբերը շատ մեծ են ստացվել և տեսախցիկը լռվում- մնում է ստամոքս-աղիքային ուղիում: 

 

Նման համակարգեր ստեղծողներից մեկը, Գլազգոյի համալսարանից (Շոտլանդիա) Ջոնաթան Կուպերը, ով նաև

«Mode Diagnostics» ընկերության ղեկավարն է, կարծում է, որ վերոհիշյալ նորույթը հետաքրքրություն է ներկայացնում: Միևնույն ժամանակ, նա նշում է, որ մարդու օրգանիզմի ներքին մոնիտորինգի տեխնոլոգիաները մրցակցության մեջ են օրգանիզմից դուրս գտնվող սենսորային համակարգերի հետ:

 

Նրա հետազոտական խմբի անդամները փորձել են մշակել հաբեր հաստ աղու ստորին հատվածում արյան հետքերը հայտնաբերելու համար, աղիների քաղցկեղի դեպքում: Բայց, վերջնական արդյունքում, գիտնականները գտան, որ իրենց տեխնոլոգիան լավ կլինի օգտագործել աղիների վիճակը ստուգելու համար:      

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ